Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովն այսօր կմենամարտի թուրք Կագանի հետ
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ, գրում է Armsport.am-ը։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առաջնության քառորդ եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ ուժերը չափելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի հետ, իսկ Գուրգեն Մադոյանը երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը կանցկացնի ընթացիկ ԱԱ-ում: Մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն է։
Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մեկնարկում միավորներով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկին: