ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի կողքին է․ Կլաար
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունները։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Վաշինգտոնից հուսադրող նորություններ կան. Եվրամիությունը ողջունում է 4-օրյա բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումները։ Առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն կայուն խաղաղության»,- գրել է նա։