Սթրեսը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ
Քրոնիկ սթրեսը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ։ Այս մասին, Mediahub-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է med2.ru կայքը, հայտարարել է ատամնաբույժ Տատյանա Գոնչարովան։
Փորձագետի խոսքով՝ տևական սթրեսային իրավիճակներն օրգանիզմն արձագանքում է որոշակի բարդություններով, որոնցից մեկն է բրուքսիզմը կամ ատամների կրճտոցը, որն էլ հանգեցնում է ատամների քայքայման, իսկ հետագայում նաև կորստի։
«Բրուքսիզմը քնած ժամանակ ատամների պաթոլոգիկ կրճտոցն է, որը պայմանավորված է ծամելու համար պատասխանատու մկանների սպազմով։ Այն հանդիպում է բնակչության 10 տոկոսից պակասի մոտ, սակայն, ցավոք, հանգեցնում է հարատամնային հյուսվածքների գերծանրաբեռնվածության», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ատամների վիճակի վրա բացասաբար են անդրադառնում նաև սթրեսի ֆոնին զարգացող սննդային խանգարումները, քանի որ մարդիկ հաճախ են փորձում ազատվել սթրեսից արագ սննդի, քաղցրավենիքի և արագ ածխաջրերով հարուստ մթերքի միջոցով։ Բացի այդ, չբալանսավորված սննդակարգի արդյունքում առաջացող վիտամինների ու միկրոտարրերի դիսբալանսի պատճառով նվազում է ատամները պահող ոսկրային հյուսվածքների ծավալը, ինչն էլ անուղղակիորեն կարող է հանգեցնել ատամների կորստի։