Մուշի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։
Հաջորդ դեպքում Մուշի քրեական հետախույզները Գյումրու Հալաբյան փողոցում ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մեթադոնային լուծույթով ներարկիչ կար։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։