Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Երևանում բացահայտվել է 40-ից ավելի ապօրինի թմրաշրջանառության դեպք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը արձանագրվել է 40-ից ավելի բացահայտում։
Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Արաբկիրի, Մալաթիայի,Շենգավիթի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով մեթամֆետամինի, շոկոյի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ և դեղահաբեր։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։