Դանիան Գերմանիայի հետ միասին Ուկրաինային կփոխանցի 80 Leopard 1 տանկ
Դանիան Գերմանիայի հետ միասին 80 Leopard 1 տանկ կփոխանցի Ուկրաինային: Դանիական TV2 հեռուստաալիքին այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Փոխանցումը (խմբ.՝ տանկերի), որի շրջանակներում առաջին մատակարարումները հիմա կտեսնենք, մենք կբնութագրեինք որպես շատ, շատ խոշոր: Այն, որ մենք 80 Leopard 1 տանկ ենք մատակարարում, զգալի թիվ է», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխանցված զինտեխնիկան ուկրաինական զորքերի կողմից օգտագործման համար պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը։ Հաղորդագրության մեջ նաև հստակեցվում է, որ Leopard 1 տանկերը Դանիայի սպառազինությունից հանվել են 2005 թվականին։
Մարտին Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից առաջին Leopard 1 տանկերը Ուկրաինային կհանձնվեն մայիսի սկզբին:
ՌԴ արտգործնախարարությունից բազմիցս հայտնել են, որ զենքի մատակարարումներով և զինվորական կադրերի պատրաստմամբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը: