Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը դարձել է Եվրոպայի խուլերի առաջնության չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 5-ին մեկնարկած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Ռոբերտ Գևորգյանը և չեմպիոն հռչակվել՝ ոսկե մեդալ նվաճելով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ: