Արցախցի երիտասարդները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիային ջենգյալով հաց են թխել
«Արցախցի մի խումբ երիտասարդներ այսօր ոչ միայն միացան մեր շարժմանը, այլև ակցիայի անցկացման վայրում ժենգյալով հաց թխեցին շարժման մասնակիցների համար»։
Այդ մասին հայտնում է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը։
«Վստահ ենք, որ միասին հաղթահարելու ենք ամեն դժվարություն։
Միացե՛ք Արցախում էթնիկ զտումների դեմ ստորագրահավաքին»։
Հիշեցնենք՝ «ՈՉ` Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժում Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհն անժամկետ ակցիա է անցկացնում։ Հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը: