Իսպանիայում առգրավել են Հարավային Ամերիկայից բերված 2 տոննա կոկաին
Իսպանիայի իրավապահ մարմինները 2 տոննա կոկաին են առգրավել թմրանյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողության շրջանակներում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Իսպանիայի ոստիկանության տարածած տեղեկատվության՝ իրավապահները բերման են ենթարկել 8 հոգու։ Հանցավոր խմբավորումը Հարավային Ամերիկայից կոկաին է մատակարարել Իսպանիայի Վիգո նավահանգիստ (Գալիսիայի ինքնավար համայնք):
Ոստիկանությունը 8 խուզարկություն է անցկացրել, որոնց ընթացքում առգրավվել է 58 հազար եվրո կանխիկ գումար։ Հետաքննությունը շարունակվում է 2022 թվականի ամառվանից։