Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Մայիսի 1-ին, ժամը 09.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և նստատեղի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ և հմուտ աշխատանքի շնորհիվ պարզվեցին դեպքի մանրամասները։
Ահազանգից րոպեներ առաջ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 37-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 37-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տուժածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նույն օրը 37-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։