Ճապոնիայի վարչապետի նստավայրում ոստիկանության մահացած աշխատակցի են գտել
Ճապոնիայի վարչապետի նստավայրում այսօր ոստիկանության աշխատակցի մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
25-ամյա ոստիկանի մարմինը հայտնաբերվել է շենքի պահակակետի զուգարանում, առավոտյան մոտ ժամը 4:40-ին, դեպքի վայրում՝ հրազեն: Հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը:
Նրա ծառայակիցը հայտնել է, որ կրակոց է լսել, որից հետո գտել է ոստիկանին զուգարանում: Նրա կողքին ինքնասպանության մասին երկտող չի եղել: Սակայն ոստիկանն, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է գործել:
Kyodo-ն նշում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս պահին արտերկրում է: