Երեխաների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, ավելի քան 30 տուժած կա
Առնվազն 33 մարդ, հիմնականում երեխաներ, տուժել են ուրբաթ օրը Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
«Լիցեյի ուսանողներով ավտոբուսը Բուրսա-Բալիկեշիր ավտոճանապարհի Սուսուրլուկ գյուղի մոտ բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին»,- հայտնում է գործակալությունը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել են ավտոբուսի վարորդը, ճեմարանի աշխատակիցը և 31 աշակերտ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր ժամանած նահանգապետը տեղեկություն է ստացել վթարի մասին։