Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու, ընտանեկան բռնության և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: