Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են ռուս դեռահասները այրում գերեզմանոցը
Ուլան-Ուդեի Օկտյաբրսկի շրջանում դեռահասները մի քանի գերեզման են այրել գերեզմանատանը։ Նրանց գործողությունները տեսագրվել են, Shantnews.am-ի փոխանցմաբ՝ համապատասխան կադրերը հրապարակել է Tvcom News Telegram ալիքը։
Հայտնաբերված տեսանյութում երկու ռուս դեռահասների, որոնք կարծես թե 15 տարեկանից ոչ ավել են, այրում են գերեզմանը, կրակը բռնկվում է վայրկյանների ընթացքում։ Երբ անչափահասները նկատում են, որ իրենց նկարահանում են, սկսում են մեղադրել միմյանց։ Տեսանյութի հեղինակը կուլիսներում պահանջում է խուլիգաններից անմիջապես հանգցնել կրակը և սպառնում է դեպքի մասին հայտնել ոստիկանություն։
Ավելի ուշ պարզվել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Տաեժնի գյուղի գերեզմանատանը։