Սերը կազմված է եռանկյունուց՝ կապվածություն, հոգատարություն, ինտիմ կապ
Հոգեբան Զիկ Ռուբինն առաջարկել է ռոմանտիկ սերը դիտարկել որպես երեք մասնիկների՝ կապվածության, հոգատարության և ինտիմ կապի միություն:
Կապվածություն – հոգատարության կարիք, ֆիզիկական կոնտակտ մեկ այլ մարդու հետ: Օրինակ՝ կապվածության մասին է խոսում անբացատրելի ցանկությունը՝ կիսվել սիրելիի հետ, բողոքել նրան, երբ դուք միայնակ եք կամ վատ եք զգում ձեզ:
Հոգատարություն – սեփական պահանջներից բացի ուրիշի կարիքներով և երջանկությամբ ավելի անհանգստացած լինելը: Հոգատարության զգացումը ստիպում է մեզ ավելի կարևոր համարել ուրիշի հետաքրքրությունները, անհանգստանալ նրա համար, ձգտել օգնել և կարեկցել:
Ինտիմ կապ – նշանակում է ընդհանուր մտքեր, ցանկություններ և զգացումներ, որոնք միավորում են երկու մարդու: Որքան մեծ է ինտիմ կապն, այնքան մեծ է վստահությունը միմյանց հանդեպ.հետևաբար մեծանում է նաև մտքերով և զգացմունքներով կիսվելու ցանկությունը: