Ռուս խաղաղապահները 277,4 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Ստեփանակերտ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ մայիսի 4-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահներն ավտոմոբիլային ճանապարհով Ստեփանակերտ 277,4 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը մաքրել են 2533,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26791 պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է տեղեկագրում։