Երևանում ձերբակալել են ՌԴ քաղաքացու
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Երևանի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել ՌԴ քաղաքացի, 17-ամյա Յարոսլավ Ի.-ին: Նա փետրվարի 17-ից ՌԴ Վոլգոգրադի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Խափանման միջոցը՝ կալանք: