Իրանի և Սիրիայի նախագահները կհանդիպեն
Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կհանդիպի Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ:
Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։
Ամիրաբդոլլահիանն ասել է, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ժամվա ընթացքում: Դրա նպատակն է ամփոփել բանակցությունների առաջին փուլում քննարկված հարցերը, որոնք գնահատելու համար սիրիական կողմին ժամանակ է անհրաժեշտ եղել։
Իրանի ԱԳ նախարը նշել է, որ Ռայիսիի և Ասադի միջև բանակցությունների առաջին փուլը լավ արդյունքներ է տվել, երկու երկրների նախագահները վճռական են՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Քննարկվել են նաև անվտանգային հարցեր: