Տղամարդն ամուսնացել է հեռուստացույցի հետ՝ հիասթափվելով կանանցից
Երկու անհաջող ամուսնությունից հետո Մելբուրնի բնակիչը, վերջնականապես հիասթափվելով կանանցից, ամուսնացել է իր հեռուստացույցի հետ: Պսակադրությունը կատարվել է իր տանը՝ մոտ հարազատների և քահանայի ներկայությամբ:
Ինչպես և պահանջվում է, փեսացուն հանդիսավոր կերպով խոստացավ սիրել, հարգել և պաշտպանել կնոջը մինչև կյանքի վերջ:
Մելբուրնի 42-ամյա բնակիչն ի նշան սիրո կրում է ամուսնական մատանի.մյուսը նա տվել է կնոջը՝ հեռուստացույցին՝ դնելով նրա վրա: