Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում․ Ջեյք Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի մասին։
Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ Սպիտակ տանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Սպիտակ տանը հյուրընկալելու համար։ Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը և Ադրբեջանը գրանցել են բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»,- գրել է Սալիվանը։