Ոստիկանները Տելեգրամով թմրանյութի իրացման դեպք են բացահայտել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի տելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։
Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։ 28-ամյա երևանցին հայտնել է, որ Տելեգրամ ալիքի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։
Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 14 գրամից ավելի քաշով։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երևանցու նկատմաբ կիրառվել է կալանք, իսկ 29-ամյա գյումրեցու նկատմամբ՝ տնային կալանք։ Հանգամանքները պարզվում են։