Արցախի ԱԺ-ում կքննարկվի «ԼՂ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» հարցը
Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:
Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյան
Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան