Գրիգոր Մինասյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 10-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»: