Ուկրաինան խոստովանել է, որ Արևմուտքը չի ցանկանում մոտ ապագայում իրեն կործանիչներ փոխանցել
Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը «Ռադա» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ արևմտյան երկրները պատրաստ չեն մոտ ապագայում F-16 կործանիչներ տեղափոխել Կիև։ Նրա խոսքով՝ այս գործընթացը կարող է երկար ձգձգվել։
«Օդանավեր ձեռք բերելու հեռանկարներն արագ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ ինքնաթիռները երկարաժամկետ գործընթաց են»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Իգնատը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ ութ և ավելի տարի շարունակ հերթագրվել են կործանիչների ստացման համար։
Նա նշել է, որ Ուկրաինային F-16-ների մատակարարման մասին որոշումը պետք է կայացնի Վաշինգտոնը։ Հավելել է, որ այդ դեպքում Եվրոպայում ուկրաինացի օդաչուների պատրաստման վայրեր կհատկացվեն։ Իգնատը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի վերապատրաստման ուղարկել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զինվորականներին։