Հոգեբանը նշել է կանանց այն հատկանիշները, որոնք վախեցնում են տղամարդկանց
Կանանց այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ինքնահարգանքի և անկախության պակասը, կարող են վախեցնել տղամարդկանց, վստահ են հոգեբաններ Ինեսսա Սպինկան և Օլեգ Մոտորինը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում նրանք բացատրել են, թե ինչու են տղամարդիկ փախչում որոշ կանանցից։
«Յուրաքանչյուր զույգի հարաբերությունները անհատական են։ Պահերը, որոնք գրավում են որոշ տղամարդկանց, վանելու են մյուսներին, սակայն կան նրբերանգներ, որոնցից առողջ և ադեկվատ տղամարդկանց մեծ մասը հակված է խուսափել կանանց հետ շփվելիս»,- ասում է Սպինկան։
Ինքնահարգանքի բացակայությունը կնոջ բնավորության ամենավանող գծերից է, վստահ է հոգեբանը։ Հարաբերությունները, որոնցում զուգընկերներն իրենց թույլ չեն տալիս անցնել որոշակի սահման անգամ վեճերի ու կոնֆլիկտների ժամանակ, սովորաբար կայուն են։
«Կոնֆլիկտի բարձր մակարդակ, մշտական քմահաճույքներ․ տղամարդու կնոջից փախչելու պատճառներ են: Ժամանակակից աշխարհում այնքան շատ են զգացմունքային մարտահրավերները, որ հաճախ ցանկալի է կողքին ունենալ այնպիսի մարդ, ով նյարդայնացնող չի լինի»,-ասել է մասնագետը։
Մեկ այլ պատճառ, որ տղամարդը կարող է որոշել դադարեցնել հարաբերությունները, դա կանանց ինքնուրույնության բացակայությունն է, իրենց մասին հոգ տանելու անկարողությունը, շարունակել է Սպինկան: Որպես կանոն, հաջողակ և ինքնաբավ մարդիկ փնտրում են նույն զուգընկերներին։ Նրանք էներգիա են հաղորդում միմյանց և աճում են անձնապես և մասնագիտորեն: Սա առողջ հարաբերություն է, պնդում է հոգեբանը։