Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ. քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը, դրա վերաբերյալ կուսակցության առաջիկա գործողությունները (լուսանկարներ)
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը, դրա վերաբերյալ կուսակցության առաջիկա գործողությունները։
Անդրադարձ է կատարվել Երևանի առաջիկա ընտրություններին, նախանշվել է կուսակցության մարտավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: