Տղամարդը գնացել է դեղատուն ու ճանապարհին ենթարկվել արջի հարձակման
Հնդկական Դարբալ գյուղի բնակիչը ողջ է մնացել Հիմալայան արջի հարձակումից հետո։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kashmir Life-ը։
Գիշատիչը հարձակվել է 45-ամյա Մուհամմադ Յուսուֆ Միրի վրա, երբ վերջինս գնալիս է եղել դեղատուն դեղորայքի հետևից։ Տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև մասնագիտացված բուժման համար տեղափոխվել Սրինագար քաղաք։
Դեպքի վայր են ժամանել Վայրի բնության վարչության և ոստիկանության աշխատակիցները։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ փորձագետները մտադիր են քնեցնել արջին։