Վրաերթ կատարած և պատահարի վայրից հեռացած վարորդները հայտնաբերվել են
Ապրիլի 30-ին հաղորդվել էր Երևանի Շինարարների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1947 թ. ծնված կնոջը վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը:
Անհայտ մեքենայի վարորդի կողմից հաջորդ վրաերթը մայիսի 1-ին էր: Երևանի Այվազովսկու և Նոր Արեշի 22-րդ փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի էին ենթարկվել 17-ամյա երկու պատանի: Վարորդը պատահարի վայրից փախուստի էր դիմել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը: Նա մայիսի 2-ին ներկայացել է ոստիկանության ՃՏՊ բաժին և ցուցմունք տվել:
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: