5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
«Mediahub»-ի փոխանցմամբ՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հինդու Քուշ լեռնաշղթայի մոտ. հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է Բադախշան նահանգի Ջուրմ բնակավայրից 35 կմ հարավ-արևելք, աղբյուրը գտնվել է 186 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։