Բարսելոնային երկու միավոր է պակասում Լա լիգան հաղթելու համար
«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնային» երկու միավոր է պետք Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար։ Այս մասին հայտնի է դարձել «Սոսյեդադի» հետ խաղում Մադրիդի «Ռեալի» կրած պարտությունից հետո։
Կատալոնացիները 33 հանդիպումից հետո 82 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մադրիդցիները 33 խաղում ունեն 68 միավոր։ Առաջնությունում թիմերը դեռ պետք է 5 հանդիպում անցկացնեն։
83-ը միավորների առավելագույն քանակն է, որը Մադրիդի «Ռեալը» կկարողանա վաստակել հաջորդ հանդիպումներում հինգ հաղթանակ տանելու դեպքում։
Այս կերպ, Չավիի թիմին անհրաժեշտ է երկու միավոր վաստակել չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Միավորների հավասարության դեպքում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ առավելություն կունենա։
Լա լիգայի հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի՝ հյուրընկալվելով «Էսպանյոլին»։