«ՍՕՍ մանկական գյուղեր»-ի աշխատակիցը անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
«ՍՕՍ մանկական գյուղերի» նախկին աշխատակիցն ազատազրկված է: Շուրջ 5 տարի տեւած դատական պրոցեսից հետո «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, 2018 թ. մարտի 18-ին «Իջեւան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչության վարույթում դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի աշխատակիցն էր: