Կուբանի նավթաբազայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
Կուբանի նավթաբազայի տարածքում բռնկվել է վառելիքով պահեստարանը, հրդեհի մակերեսը հասել է 1200 քառակուսի մետրի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:
Միջադեպի մասին Telegram-ի իր ալիքում մանրամասներ է հայտնել է Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովը։
«Գնացի Վոլնա գյուղ՝ արտակարգ պատահարի վայր: «Տամաննեֆտեգազ» բաժնետիրական ընկերության ձեռնարկության տարածքում աշխատում են հատուկ ծառայությունները», - գրել է նա։
Շրջանի ղեկավարը հավելել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Կրակի դեմ պայքարի համար գործի են դրվել 23 միավոր հրշեջ տեխնիկա և անձնակազմի 85 անդամ։ Պատահարի պատճառները պարզվում են։
Վոլնա գյուղում բռնկվել է նավթամթերքով պահեստարանում հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան: Հրդեհին տրվել է բարդության ամենաբարձր աստիճան: