Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում
Պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։
Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են քրեական օրենսգրքով։
«Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում՝ և սոցիալական կայքերում, և մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առևերույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը և մենք՝ օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից, վարույթների շրջանակներում փորձում ենք այն զսպել և ինչու չէ նաև պատժել»,- ասաց Վարդապետյանը։