Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին մայիսի 2-ի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։ «Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով», - ասվում է տեղեկագրում։