Դա որոշիչ գործոն է նրանց ապագայի համար․ Ալեգրի
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է կիսապաշտպաններ Անխել Դի Մարիայի և Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագրերիի հնարավոր երկարաձգման մասին լուրերը։
«Մենք պայմանագրերի հարցը կորոշենք, երբ մրցաշրջանն ավարտվի: Մենք դեռ չգիտենք՝ կհայտնվե՞նք Չեմպիոնների լիգայում, թե ոչ։ Իսկ դա որոշիչ գործոն է նրանց ապագայի համար։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել խաղադաշտում մինչև մրցաշրջանի ավարտը։
Դրանից հետո մենք իրավիճակը կգնահատենք լավագույն կողմից»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում FootMercato-ն։
Աղբյուր ArmSport.am