Ադրբեջանը հրաժարվեց ԵՄ ասոցացման համաձայնագրից
Ադրբեջանը մտադիր չէ դառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի անդամ: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուս Մամեդովը:
«Մենք արդեն նրանց տեղեկացրել ենք , որ չենք կարող ընդունել ԵՄ-ի կողմից առաջարկվող ասոցացման համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք պատրաստել փաստաթուղթ առավել ադեկվատ մակարդակի հարաբերությունների համար»,- հայտարարել է Մամեդովը: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Նա նաև նշել է, որ Բաքուն առաջարկել է ԵՄ-ին համագործակցային պայմանագիր ստորագրել: «Այսպիսի համաձայնագիրը կընդգծի երկու երկրների միջև հարաբերությունները և կապահովի երկկողմանի հարգանք, կողմերի հավասարություն:
Ըստ նրա ասոցացման համաձայանագիրն ինքնին պայման է դնում, որ դրանք կատարման դեպքում կարող են դառնալ դրա լիիրավ անդամ: Մամեդովը հերքեց այն կարծրատիպը, որ Ադրբեջանն ասոցացման համաձայնագրից հրաժարվում է ճնշման ներքո: