Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել
Օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը հրազենով ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։
Փաստի առթիվ Ֆիզուլիի զինվորական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 125 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության դրդելը)։