Դատական բարեփոխումներ և թվայնացում․ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ընդլայնվում է
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա:
Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին ու լավագույն գործելակերպին, և վերջին տարիներին այս ամենով պայմանավորված՝ գրանցվել է առաջընթաց մի շարք ոլորտներում:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախորդ տարի ընդունված Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել նախորդ ռազմավարության միջոցառումների իրականացման համատեքստում իրականացված համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, և մասնավորապես մեծ է համագործակցություն ՀԲ-ի հետ՝ դատական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով:
Ամփոփելով իր խոսքը՝ Լևոն Բալյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը հետագա համագործակցության մասով՝ վստահություն հայտնելով, որ Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչների նմանօրինակ քննարկումները նպաստելու են արդարադատության համակարգի առավել կատարելագործմանն ու իրավունքի գերակայության ամրապնդմանը։