Փյունիկը հյուրընկալվելիս հաղթեց 10 հոգով մնացած Շիրակին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց «Շիրակին»։
45-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Ռաֆիկ Միսակյանը։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ 61-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Սանթոսը, 2 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։
Հանդիպման վերջնամասում «Փյունիկից» գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Սպիրովսկին
«Փյունիկը» 30 խաղից հետո 67 միավորով 2-րդ տեղում է և 3 միավորով է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Շիրակը» 32 միավորով 6-րդ տեղում է։
Աղբյուր ArmSport.am