Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգևորականներին
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։
Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։