Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի գինին ճանաչվել է լավագույնը (լուսանկարներ)
Ըստ գինու շուկայում ամենահեղինակավոր ամսագրի՝ Wine Spectator-ի, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի գինին ճանաչվել է լավագույնը: Այս մասին հայտնում է "Paparazzi" կայքը:
Ամսագրի գլխավոր խմբագիրը վարդագույն "Chateau Miraval Rose" 2012 գինին անվանել էր անսովոր և լավագույնը վարդագույն գինիների շարքում:
«Այն ունի մաքուր և քաղցր բուրմունք՝ կարմիր մրգերի, մանդարինի և սեխի բույրի նմուշներով»,-ասել է խմբագիրը:
Նշենք, որ գինու մեկ շշի արժեքը կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար: