Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։
Գլխավոր դատախազի հրամանում նշված է, որ ազատման դիմում ներկայացրել է Հովհաննես Քոչարյանը։ Բա ազատված է զբաղեցրած պաշտոնից մայիսի 2-ից։
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում 2022 թ. դեկտեմբերին