Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին
Ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում (Ադրբեջան) ծեծելով սպանել է յոթամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Qafqazinfo.az-ը։
Աղբյուրը մեջբերում է տեսահսկման սարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Խալիլովը ծեծում տղային, քաշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Յոթամյա երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Խալիլովի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան» հոդվածով։ Նշվում է, որ մարզիչը բերման է ենթարկվել։
Ապրիլի 5-ին Ultimate Fighting Championship (UFC) նախկին մարտիկ, ամերիկացի Նեյթ Դիասը խեղդամահ է արել անցորդին, որի համար մարտիկը կարող է պատժվել մինչև ութ տարվա ազատազրկման, 2000 դոլար տուգանքով կամ երկուսով միաժամանակ։