Անչելոտին հերքել է Բրազիլիայի հավաքականի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքում է Բրազիլիայի հավաքականի հետ բանակցությունների մասին լուրերը։
«Լուրն այն մասին, որ ես վերջնաժամկետ ունեմ՝ ընդունելու կամ մերժելու Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելու առաջարկը, կեղծ է։ Ես նրանց հետ չեմ բանակցել։ Ես չեմ քննարկում իմ ապագան և միշտ խոսել եմ դրա մասին»,- Անչելոտի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում Անչելոտին Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել էր Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։ Նա «սերուցքայիններին» հաղթանակի էր հասցրել նաև 2014 թվականին Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում։
Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը Ռամոնն է։ Նախորդ մարզիչ Տիտեն հեռացավ թիմից 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Խորվաթիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո։
Աղբյուր ArmSport.am