ՄՅՈՒ-ն փորձում է ձեռք բերել Ռոմայի ֆուտբոլիստին
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են եղել Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Ռոմա»-«Միլան» հանդիպմանը (1:1)՝ դիտելու հռոմեացիների հարձակվող Թեմի Աբրահամի խաղը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել ուժեղ հարձակվողի, որը կփոխարինի Վուտ Վեգորստին, որը ձմռանը վարձակալության էր տրվել ժամանակավոր խնդիրները լուծելու համար։
Հաղորդվում է, որ Աբրահամին հավակնում է նաև ՊՍԺ-ն։ Ֆրանսիական ակումբի ղեկավարները դժգոհ են երիտասարդ հարձակվող Ուգո Էկիտիկեի խաղից և մտադիր են նրան փոխարինող գտնել։
«Միլանի» հետ խաղում «Ռոմայի» անգլիացի հարձակվողը 93-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ, սակայն նրա գոլը հաղթական չդարձավ՝ 1:1։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Աբրահամը հռոմեացիների կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռոմայի» ղեկավարությունը դեռ բանակցությունների մեջ չի մտել ո՛չ «Մանչեսթեր Յունայթեդի», ո՛չ ՊՍԺ-ի հետ։ Աբրահամի պայմանագրում ներառված է հրաժարագին «Չելսիի» համար 80 միլիոն եվրոյի չափով: Հռոմեական թիմի ղեկավարները մտադիր չեն նվազեցնել գինը այլ ակումբների համար։
Աղբյուր ArmSport.am