Ֆրանսիայում ծայրաստիճան լարված է
Մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Ֆրանսիայում այսօր՝ Մայիսի 1-ին նշում են աշխատանքի միջազգային օրը, այդ երկրում ավելի քան 300 բողոք ցույցեր են զուգահեռաբար ընթանում։
Արհմիությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, ինչպես և նախորդիվ, կենսաթոշակային բարեփոխումների դեմ են, հայտնում է Le Figaro-ն։
Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլներ նետում Փարիզում ոստիկանների վրա։
Բացի այդ, ցուցարարները աղբարկղեր ու այլ առարկաներ են շպրտում իրավապահների վրա, առճակատումը գնալով թեժանում է։