Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ առաքելությանը
Վատիկանը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ առաքելության մի մասն է, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:
«Առաքելությունն այժմ ընթացքի մեջ է, սակայն այն դեռ չի հրապարակվել: Երբ հրապարակվի, ես կհայտարարեմ»,-Հունգարիա կատարած այցից Հռոմ վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել է Հռոմի պապը:
Հունգարիա Այցի ընթացքում Ֆրանցիսկոսը հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, միտրոպոլիտ Իլարիոնի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: