Աղվան Ալեքսանյանը Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ի եզրափակչում է, Արմեն Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը հիանալի հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել Ռումինիայի ներկայացուցչի հետ և 5:0 բացահայտ առավելությամբ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը: Նա կիսաեզրափակչում ուժերը չափել է Իտալիայի ներկայացուցչի հետ և 3-4 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ արժանանալով բրոնզե մեդալին:
Աղբյուր ArmSport.am