Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 1 մարդ, ևս մեկը անհետ կորած է համարվում։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով տեղական իշխանություններին, պայթյունը տեղի է ունեցել ջրածնի պերօքսիդի արտադրության ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով: Այժմ կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Նշվում է, որ ձեռնարկությունը պատկանում է Sinochem քիմիական կորպորացիային։
Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: