Հռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով իր այցը Հունգարիայում, հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:
Ելույթ ունենալով երկրի մայրաքաղաք Բուդապեշտում բացօթյա պատարագի ժամանակ՝ նա ասել է, որ «տխուր և ցավալի է տեսնել, թե ինչպես են դռները փակվում այն մարդկանց առջև, որոնք մեզ նման չեն»:
Պատարագին ներկա է եղել մինչև 100 հազար մարդ, այդ թվում՝ վարչապետ Վիկտոր Օրբանը:
Դիմելով Հունգարիայի խորհրդարանի շենքի մոտ հավաքված բազմությանը՝ Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլորին, այդ թվում՝ «քաղաքական և սոցիալական պատասխանատվություն կրողներին», ավելի բաց լինել: